ԱԱԾ-ն ձերբակալել ու բերման է ենթարկել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին։
«Վազգեն Սաղաթելյանի տան դիմաց եմ: Ներսում տեղյակ են, որ փաստաբանն է սպասում, բայց դուռը չեն բացում:
Սա է այսօր իրավական պետություն կոչվողը...»
«ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել...
Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչեւ ձեր պատասխանատվության ժամը»,- ավելի վաղ գրել էր փաստաբան Արսեն Բաբայանը։
Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ, հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:
