«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են օարվերական բնույթ»,-ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանին՝ ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելացրել է՝ սա մի ձեռքբերում է, որն ինքը չափազանց ծանր է գնահատում, համոզված է՝ դա տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ու միջպետական սահմանի լիարժեք բացման։