Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ Բելգորոդի մարզի վրա խոցվել է յոթ անօդաչու թռչող սարք, Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա՝ հինգական, Ղրիմի վրա՝ չորս, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի, Ռյազանի մարզերի և Մոսկվայի մարզի վրա՝ երկուական, իսկ Տուլայի մարզի վրա՝ մեկը։
«Գործողություն Z. Ռուսական գարնան ռազմական թղթակիցներ» Telegram ալիքը գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈւ) պլանավորում են հարձակվել ռուսական օդանավակայանների վրա՝ FPV անօդաչու թռչող սարքերով։ Բնակիչներին կոչ է արվում զգոն մնալ, հետևել բոլոր տեղեկություններին և հաղորդել տարածաշրջաններում կասկածելի բեռնատարների մասին։ Հաղորդվում է, որ իշխանությունների պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի ստացվել։
Ռուսաստանի մարզերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները սկսվել են 2022 թվականին՝ Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Կիևը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն 2023 թվականի օգոստոսին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների թիվը «կմեծանա»։