Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

Blog Image

Հուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում է բուսածածկույթ և չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 18:08-ին: Այրվել են բուսածածկույթ և շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ)։

Send