Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, ազատ են արձակվել, այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։
Նրանք ազատ են արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց:
Նախկին քաղաքապետի և նրա եղբոր նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել։
Սամվել Դարբինյանը ձերբակալվել էր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործման ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։