Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին

Blog Image

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին:

«Շնորհակալություն եմ հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։

Հավաստիացրել եմ, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։

«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և պետք է ջանք չխնայել աշխատանքներն ըստ պատշաճի կատարելու համար։

Գևորգ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար»,- գրել է նախարարը:

Send