Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»; «Փոփոխությունների համար կոալիցիա. Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»; «Հզոր Վրաստան - Լելո, ժողովրդի համար, ազատության համար»։
Եթե հայցը բավարարվի, վերոնշյալ քաղաքական ուժերին և նրանց հետ կապված անձանց կարգելվի մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
«Միացյալ ազգային շարժում»-ը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է հիմնադրել։
