Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրշեջ-փրկարարները մարել են թռչնաֆաբրիկայի հրդեհը (թարմացված)

Blog Image

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։05-ին, մարվել՝ 12։20-ին:

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send