Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, Պարույր Սևակ գյուղում շինարարների հանգստի համար նախատեսված տնակ է այրվել․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղում տնակ է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել  է Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են շինարարների հանգստի համար նախատեսված տնակի ներսում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Send