Ի՞նչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա․ տնտեսագետը մանրամասնում է

Ի՞նչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա․ տնտեսագետը մանրամասնում է
տնտեսագետ

Ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկումը կապված է ռազմական գործողությունների հետ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանը։

«Չեմ կարծում, որ այսպես մնալու է, կարծում եմ, ամեն ինչը կապված է նրա հետ, թե ինչ հանգուցալուծում կլինի այդ ռազմական գործողությունների արդյունքում։ Եթե իրավիճակը շատ արագ որևէ հանգուցալուծում ունենա, ապա մենք կտեսնենք կայունացում, այս պահի դրությամբ այդ տատանումները ավելի շատ կապված են նրա հետ, որ կա անկանխատեսելիություն բիզնեսի կողմից և ընդհանրապես Ռուսաստանում քաղաքացիները չգիտեն, թե ինչ է տեղի ունենալու։ Ռուսաստանում տեսնում ենք շուկաների լուրջ տատանումներ, նույնիսկ փակվում են շուկաներ, որպեսզի փորձեն կայունացնել»,- ասաց տնտեսագետը։

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա՝ Հարությունյանը պատասխանեց․

«Ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկումը կանդրադառնա նաև դրամի նկատմամբ, դրամը կարժեվորվեր, բայց եթե դա այդպես շարունակվի և մնա, այսինքն դա դառնա նորմալ իրավիճակ, որ ռուբլին առաջիկայում մնա նույն մակարդակի վրա, բավականին մեծ խնդիրներ կարող է ստեղծել մեր արտահանողների համար, կստացվի, որ հայկական ապրանքները Ռուսաստանում ավելի թանկանում են, քանի որ ռուբլին արժեզրկվել է»։

Արմինե Նավոյան