Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ. նոր մանրամասներ

Blog Image

Նոյեմբերի 12-ին, ժամը 15։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մահացել է:

Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Send