Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Կասեցվել է «Fry Day»-ի մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը

Blog Image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի («Fry Day», Երևան, Կոմիտաս 58) արտադրական առանձին գործառույթը՝ մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը:

Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ «մարինացված հավի միս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

ՍԱՏՄ

Send