Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում, ծառի հսկայական ճյուղը տապալվել է և վնասել էլեկտրալարեր․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Օհանով փողոցում ծառի հսկայական ճյուղը ընկել և վնասել է էլեկտրալարերը, ինչի հետևանքով շենքին հարակից վայրերում բացակայում է լուսավորությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ տապալված ծառի ճյուղը հեռացրել են բակային հատվածից իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները հոսանքազրկել են գետնին ընկած էլեկտրալարերը և վերականգնել էլեկտրամատակարարումը։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Send