Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Արցախից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության համար

Blog Image

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով, ծառայության գլխամասային գրասենյակում։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

դիմում-հարցաթերթ,
«070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,
35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
ծննդյան վկայականը և դրա պատճենը,
ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով (5 աշխատանքային օր)։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն 

Send