Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում  ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Հակոբյան փողոցում խորդանոց է այրվում։

Օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է անասնագոմի մոտ 800 քմ մակերեսով ծածկը, և հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Հրդեհի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի սեփականատիրոջ ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send