Ռուսաստանում հայտնաբերվել է անհայտ առարկա, որն ունի արկղի տեսք։
Պարաշյուտով արկղը գրավել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության, սակրավորների և զինվորականների ուշադրությունը։
Բաշկորտոստանի Հանրապետության Չիշմի գյուղի մոտակա դաշտում վայրէջք է կատարել պոլիէթիլենից պատրաստված ինքնաշեն թռչող սարք, որին կապված է եղել անհայտ պարունակությամբ սև արկղ։
Պարաշյուտով «անանուն ծանրոցի» պատճառով նույնիսկ մեքենաների երթևեկությունը դադարեցվել է Չիշմիի ուղղությամբ։
Անվտանգության ուժերը հետաքննում են տարօրինակ առարկան ուղղաթիռի միջոցով, իսկ սակրավորները շրջափակել են վայրէջքի վայրը։
Դեռևս անհայտ է, թե արդյոք գտածոն սպառնալիք է ներկայացնում։
Կադրերն այստեղ