Tesla-ն նոր ռեկորդ է սահմանել

Tesla-ն նոր ռեկորդ է սահմանել

Ամերիկյան Tesla ընկերությունն առաջին եռամսյակում 310 000 ավտոմեքենա է մատակարարել, ինչը մոտ 68 տոկոսոսվ ավելին է, քան 2021 թ. նույն ժամանակատվածում արված մատակարարումները, շաբաթ հայտնել են ընկերությունից:

Սակայն ընկերության վաճառքի ծավալն սպասվածից ավելի ցածր է եղել, որի համաձայն Tesla-ն պետք է 312 000 ավտոմեքենա վաճառեր՝ ըստ Wedbush Securities-ի տվյալների: Սակայն վաճառքի աճ է տեղի ունեցել անգամ այն ժամանակ, երբ ընկերությունը պայքարում էր համակարգչային չիպերի և այլ պահեստամասերի պակասի դեմ: