Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը չի մասնակցի ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններին․ Թրամփը գրառում է արել իսրայելական հարձակման ֆոնին

Blog Image

Իրանը  չի մասնակցի Օմանում կայանալիք ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների վեցերորդ փուլին, որը նախատեսված է եղել հունիսի 15-ին, գրել են ԶԼՄ-ները։

Իրանի վրա իսրայելական հարձակման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․

«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Իրանի միջուկային հարցի դիվանագիտական ​​լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմին հանձնարարվել է բանակցություններ վարել Իրանի հետ։ Նրանք կարող են լինել հիանալի երկիր, բայց նախ պետք է լիովին հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հույսերից։ Շնորհակալությո՛ւն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է․

«Մենք հարվածել ենք Իրանի բարձրագույն հրամանատարությանը, միջուկային զենքի առաջատար գիտնականներին և միջուկային ենթակառուցվածքներին:

Երկար ժամանակ լինելու ենք առաջնագծում, շատ ավելի երկար, քան նախկինում սովոր էինք»:

 

Send