Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է մտացածին ու անհիմն մեղադրանքներով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորումը։
Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին
Նա կարևորել է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։
Ըստ ադրբեջանական APA գործակալության, Ալիևը Հայաստանին մեղադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքում ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
Նախիջեւանում մեկնարկել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղու շինարարությունը
«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը հայտարարել է, որ շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանի տարածքում։ Շինարարական աշխատանքները ներառում են 188 կմ երկարությամբ երկաթուղային գիծ։
Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։
