Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանում հայտնաբերվել են ապօրինի տեղադրված 180 խեցգետնաորսիչ և 65 ձկնորսական ցանց. 21 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ

Blog Image
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Մարտունի բնակավայրին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 180 հատ խեցգետնաորսիչ և 65 հատ ձկնորսական ցանց։ Այս մասին տեղեկացրել է էկոպարեկային ծառայությունը:
 
«Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 21 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:
 
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Send