ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
ԱՄՆ ներկայացուցչին դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Օգոստոսի 5-ին Reuters-ը, հղում անելով տեղի աղբյուրին, հայտնել է, որ Վիտկոֆը չորեքշաբթի օրը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումների համար։