Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանը անցել է թոշակառուներին՝ փողերն է հաշվում

Blog Image

Մարդիկ ամբողջ կյանքում աշխատել են, քրտինք թափել, որ տարիքն առնելուն պես գոնե թոշակով կարողանան ապրել, սա մտել է թոշակառուների գրպանն ու կոպեկ առ կոպեկ հաշվում է։ Հաշվելը դեռ մի կողմ։ Ամբողջ աշխարհում թոշակի անցած մարդու կյանքը բավարարում են, ապահով կյանք վարելու համար, անգամ Եվրոպայում ապրող թոշակառուն կարողանում է տարվա մեջ մի անգամ հանգստի գնալ իր թոշակով, իսկ մերոնց բերանը ատամ չկա։

Թոշակառուները կոպեկներ են ստանում, ու այս համատարած թանկացումների ֆոնին, որ չեն կարողանում ապրել, ասում է` ինչո՞ւ պետք է մարդկանց թոշակը տանք նրանց ձեռքը, որ ինչ իմանանք, ո՞նց կծախսեն։ Իսկ մեր երկրում թոշակառուն ամենաթշվառ խավն է, որ անգամ ձմռանը թոշակը չի բավականացնում կոմունալ ծախսերը։

Փաշինյանի «խրոխտ» հալը, լրիվ օրինաչափ է այսօրվա շարունակվող աղետների հալին։ Այս մարդը, քանի որ «կառավարությունը ինքն է» բժիշկն ու ուսուցիչը, նախարարն ու բանկի կառավարիչը, դոկտորն ու պրոֆեսորը, հիմա էլ անցել է թոշակառուներին տրվելիք կոպեկներին։ Այն, որ չի ուզում թոշակառուի ձեռքը տալ թոշակը, հիմա էլ ուրիշ բան է մտածել։ Ասում է 10000-ից ավել, որ թոշակ բարձրացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, որ... Հետո, թե բա «63-ն ի՞նչ տարիք է, որ։ Թոշակառու է ու վե՞րջ, ո՛չ, 63-ը կարող է փոքր եւ միջին բիզնես դնել ամենալավ տարիքն է»։

Թոշակառուներին իհարկե հետագայում կասի, որ ես մտածում էի, որ դուք աշխատանք ունենաք, լավ ապրեք, չէ՞ որ ըստ Փաշինյանի «պատմական» աճ է գրանցել աշխատատեղերի ու անթիվ մարդկանց աշխատանքով ապահովելու գործում։ Այլ հարց է, որ ամենը սուտ է, բայց... 

Իհարկե Փաշինյանը իր հաշվարկները միշտ ունի։ Թվում է որ հայտարարություններից հետո թոշակառուների մեծ մասը, որ իր արեւով է երդվում, կհիասթափվի նրանից, ու 2026թ. - ին չի ընտրի ՔՊ, բայց չէ՛։ Ընտրություններից առաջ, թարմ-թարմ «աննախադեպ» տեղեկություն կհայտնի, որ այժմ «պատմական» բան է անում, ու թոշակառուների թոշակը կբարձրացնի մի 2000 դրամով, որ թոշակառուները կրկին «մեռնեն իր արեւին» ու գնան-ընտրեն ՔՊ-ին։

Փաշինյանը նախորդ օրը ԱԺ - ում ջղաձգվել էր։ Նախ, ՔՊ - ականների հարցերը հանել տվեց, երկրոդ շատ ագրեսիվ պատասխաններ էր հնչեցնում։ Իսկ «գանձ» ընդդիմությունը «անհնար» օրին։ Պարզ է, որ բանակցային փաստաթղթերի հրապարակումը շատ ծանր էր նստել նրա վրա։ Թեեւ հենց թոշակառուներին (մեծ մասին) ո՛չ Փաշինյանի տապալած բանակցային գործընթացն է հետաքրքիր, ո՛չ հայրենիքի կորուստը։ Այդ մարդկանց մեծ մասը երազում է հացի ու դեղորայքի մասին, որ չի կարողանում գնել, ու չի կարողանում ապրել։

Իսկ Փաշինյանի ստերն ու խառնակչությունները պատ են ծակում։ Ինչ արել ու չի արել, ոչ ոք չի գնահատում։

Հ.Գ. Ու այս խայտառակ թանկացումների ֆոնին, երբ մարդիկ իրենց աշխատավարձով, թոշակով պարզապես չեն կարողանում ապրել, միայն Երեւանի 2026 թ.-ի նախատեսված բյուջեով ՔՊ-ն պարգեւավճարների ֆոնդը ավելացրել է մոտ 400 մլն դրամով, այն դարձնելով՝ 1մլրդ 127հազար 934 դրամ։

Արթուր Հայրապետյան

Send