Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաժան uպանություն Չարենցավանի եկեղեցում․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Blog Image

Չարենցավանի եկեղեցում հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը՝ անդրադառնալով ավելի վաղ հայտնի դարձած ողբերգական դեպքին։
 
Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։

 

Send