Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զբոսաշրջիկների համար նախատեսված գնացքը անհայտ պատճառով դուրս է եկել ռելսերից․ ՌԴ

Blog Image

Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքի մոտակայքում տուրիստական գնացքը դուրս է եկել գծերից։ Այս մասին հաղորդվել է Գորկու երկաթուղու Telegram ալիքում։

Ընկերության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, և վթարի հետևանքները վերացնելու համար կանչվել է վերականգնողական գնացք։ Պատճառները պարզվում են։

Երկաթուղու մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ վագոնները վերադարձել են Արզամաս մեկ այլ շոգեքարշով։ Այնտեղից գնացքը կշարունակի երթևեկել երթուղով։ Միջադեպը չի ազդի մյուս ուղևորատար գնացքների շարժի վրա։

Send