Արխիվային կադր
Հոկտեմբերի 9-ից Երևանում օդը ծխով է պատված, պատճառը կրկին Նուբարաշենի աղբավայրն է, որտեղ հերթական անգամ հրդեհ է բռնկվել։
MediaHub-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ այսօրվա դրությամբ կրակն ամբողջությամբ մեկուսացվել է, տարածքը պատվել է հողով, այսօր կրկին 1041 մեքենա հող է տեղափոխել աղբավայր։
«Կրակը ամբողջությամբ մարվել է, ծուխն էլ շատ քիչ է մնացել, գրեթե չկա։ Այս պահին ընթանում են անվտանգային աշխատանքները»,- հավելեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Mediahub-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում մոտ 2 հա տարածքում․ այրվում է կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու մասով կասկածյալ կա:
Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից:
Էմմա Մարտիրոսյան