Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Խաչիկ Մանուկյանը այցելել է համայնքում գտնվող Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել նրանց շիրիմներին

Blog Image

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, գրող-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը այցելել է համայնքում գտնվող Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել նրանց շիրիմներին։ Առանձնապես տպավորիչ էր առաջին Արցախյան պատերազմի առանցքային դեմքերից մեկի՝ Մեխակ Մեխակյանի շիրիմի մոտ Մանուկյանի խոսքը։

Իր ելույթում Մանուկյանը պատմել է, թե ինչպիսի փառապանծ ուղի է անցել Մեխակյանը և ինչ անջնջելի հետք է թողել Արցախյան գոյամարտի ընթացքում։ Դիմելով ներկաներին՝ թեկնածուն հիշել է, թե ինչպես տարիներ առաջ իր ավագ որդին՝ Վաչագանը, ով 44-օրյա պատերազմի նահատակ հերոսներից է, դպրոցում հայտարարված շարադրությունների մրցույթին գրել է Մեխակյանի մասին այնպիսի աշխատանք, որը հանրապետությունում ճանաչվել է լավագույններից մեկը։

Մանուկյանը շեշտել է, որ իր որդու համար Մեխակյանը եղել է իսկական հերոս, որի անցած ուղուց և կատարած գործերից ոգեշնչված՝ նա կարողացել է ճանաչել իսկական հերոսներին և հետագայում էլ ինքը մարտիրոսվել է հանուն հայրենիքի։

«Սիրելի Մեխակ, քո կողքին ենք, քեզ հետ ենք։ Քո հերոսականությունը չենք թողնի ջնջեն, իսկ նրանք, ովքեր հարկ մուծողին են համարում հերոս, չարաչար սխալվում են․ հարկ մուծելը պարտականություն է, իսկ հերոսները այս կարգի մարդիկ են»,– նշել է Մանուկյանը՝ ընդգծելով, որ Արցախյան պատերազմում զոհվածների գործը իզուր չի եղել, և մենք բոլորս իրավունք չունենք այդ հաղթական էջը շրջանցել։

 

Send