Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արտակարգ դեպք, «Սնեժկոմ» համալիրի քանդման ժամանակ վնասվել է 60-ից 100 կայանված մեքենա․ ՌԴ (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Կրասնոգորսկում «Սնեժկոմ» համալիրի քանդման ժամանակ բեկորներն ընկել են մեքենաների և հետիոտնային անցուղիների վրա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Երբ «Սնեժկոմ» կառույցը փլուզվել է քանդման ժամանակ, վնասվել է 60-ից 100 կայանված մեքենա: Հարևան շենքերի պատուհաններ են նաև կոտրվել:

Երկու մարդ վիրավորվել է. մեկը տեղում զննվել է, մյուսը տեղափոխվել է շտապօգնության բաժանմունք, հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը:

 

Send