Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավստրալիան և Մեծ Բրիտանիան ճանաչեցին Պաղեստինը

Blog Image

Կանադայից հետո, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի ինքնիշխան և անկախ պետությունը։ Այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետներ Էնթոնի Ալբանեզեն և Քեյր Սթարմերը։

«Այսօր, պաղեստինցիների և իսրայելցիների համար խաղաղության և երկու պետությունների լուծման հույսը վերականգնելու համար, Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը», - գրել է Սթարմերը իր սոցիալական ցանցերի էջում։

Ալբանեզեն, Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հետ համատեղ հայտարարության մեջ, նույնպես հայտարարել է, որ «Ավստրալիան ճանաչում է Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետությունը»։

Պաղեստինի պետությունը հռչակվել է 1988 թվականի նոյեմբերի 15-ին Ալժիրում կայացած Պաղեստինի ազգային խորհրդի արտահերթ նիստում։ 2024 թվականի դրությամբ նրա անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 147-ը։

Կանադան նույնպես ճանաչել է Պաղեստինի պետականությունը սեպտեմբերի 21-ին։

Send