Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

KFC-ն հայտարարություն է տարածել՝ այսօր մասնաճյուղերից մեկում բռնկված հրդեհի կապակցությամբ

Blog Image

KFC ռեստորանային ցանցը հայտարարություն է տարածել՝ այսօր մասնաճյուղերից մեկում բռնկված հրդեհի կապակցությամբ.

«Տեղեկացնում ենք, որ ո՛չ մի աշխատակից, ո՛չ մի հյուր, ո՛չ մի անձ չի տուժել հրդեհից։

Ի պատասխան տարածվող նյութերի և հասարակության շրջանում անհանգստությունների, պաշտոնապես հայտարարում ենք, որ KFC ռեստորանային ցանցը շարունակում է իր բնականոն աշխատանքը։

Իսկ ձեր սիրելի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղը արտաքին հարդարման աշխատանքներն ավարտվելուց հետո մոտ օրերս կվերաբացվի։ Ռեստորանի ներքին հարդարումը հրդեհից չի տուժել»։

Send