Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցը տևել է մոտ 40 րոպե, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
«Զրույցը տևել է մոտ 40 րոպե... մոտավորապես», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Թրամփը տեղեկացրել է եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների մասին։
Նախագահները աջակցություն են հայտնել Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև բանակցություններին։ Քննարկվել է ավելի բարձր պաշտոնյաների մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը։
Պուտինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված առաջընթացի համար և կարևորել անձամբ ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: