Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրիում մեղուներն անհասկանալի վարքագիծ են դրսևորում․ ահազանգ

Blog Image

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։

 

«Նախնական տվյալներով՝ նախանշված վարքագիծը պայմանավորված է մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով։

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։

 

Հորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։

 

Send