Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վեյփերի վաճառքը լիակատար կարգելվի՞․ ՌԴ

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել երկրում վեյփերի վաճառքի լիակատար արգելք մտցնելու գաղափարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Տեսեք, Դմիտրի Նիկոլաևիչը  գլխով է անում։ Մեր կառավարությունը աջակցում է դրան», - ասել է Պուտինը Սամարայի ադապտիվ սպորտային ցուցադրական և կրթական կենտրոն այցելության ժամանակ։

«Առողջ Հայրենիք» համառուսաստանյան հասարակական շարժման ղեկավար Եկատերինա Լեշչինսկայան դիմել է նախագահին՝ առաջարկելով Ռուսաստանում վեյփերի լիակատար արգելք մտցնել։ Նա նշել է, որ նմանատիպ սահմանափակումներ արդեն հաջողությամբ կիրառվում են մի շարք ԱՊՀ երկրներում և այլ երկրներում։

Ի պատասխան նրա առաջարկության՝ Պուտինը հավանության նշանով գլխով է արել՝ ընդգծելով ոչ միայն համապատասխան որոշում կայացնելու, այլև երիտասարդների հետ աշխատելու կարևորությունը։

Send