Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտրել են «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան փականը, գողացել դրամարկղում և սեղանի դարակում եղած գումարները. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել են այսօր՝ հոկտեմբերի 11-ին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 11-ի՝ 09:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արզնի բնակավայրի 10-րդ փողոցում գործող «Հայփոստ»-ի  2212 մասնաճյուղի դռան փականը, մտել ներս, տակնուվրա արել, ստահակը կամ ստահակները հավանաբար գումար են փնտրել, ապա դրամարկղից գողացել են գումարը և «Հայփոստ»-ի աշխատակցին պատկանող գումարը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ: 
 

Send