Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայ գրոսմայստերները դուրս են եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Blog Image

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:

Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/։

Send