Խոյ
Դեկտեմբերը Խոյերի համար կդառնա կարիերայի աճի և նյութական խրախուսման ժամանակաշրջան։ Սա իդեալական ամիս է երկար սպասված պաշտոնը, պարգևավճարը կամ սեփական գործից եկամուտ ստանալու համար։
Համառությունը, սեփական ուժերի հանդեպ հավատը և ակտիվությունը կօգնեն Խոյերին զգալիորեն ամրապնդել ֆինանսական դիրքերը։ Աստղաբանները խորհուրդ են տալիս չշտապել և գործել վճռականորեն, երբ հնարավորություն կհայտնվի տիրանալ այն ամենին, ինչն իրավամբ պատկանում է կրակի տարերքի այս ներկայացուցիչներին։
Առյուծ
Առյուծները կարող են ակնկալել շահավետ գործարքներ և նոր ֆինանսական հնարավորություններ։ Այս ժամանակահատվածը հարմար է ավելի հեռանկարային աշխատանքի տեղավորվելու, ապրանքի հաջող վաճառքի կամ հովանավորների ու հաջող գովազդի միջոցով բիզնեսի ընդլայնման համար։Գլխավորը՝ լսել ինտուիցիային, ցուցաբերել աշխատասիրություն և կարողանալ գնալ փոխզիջումների։ Աստղաբանները խորհուրդ են տալիս Առյուծներին խելամտորեն տնօրինել ստացված շահույթը, որպեսզի այն երկարաժամկետ օգուտ բերի։
Կարիճ
Կարիճների ֆինանսական հաջողությունները կախված կլինեն ոչ միայն պրոֆեսիոնալիզմից, այլև բանակցություններ վարելու ունակությունից։ Դեկտեմբերին նրանց կհաջողվի իրենց կողմը գրավել ամենազգույշ և կասկածամիտ գործընկերներին։
Կարիճների աշխատասիրությունն ու նպատակասլացությունը անպայման կնկատվեն, իսկ ջանասեր աշխատանքի դիմաց շահույթը կդառնա օրինաչափ արդյունք։
Այծեղջյուր
Դեկտեմբերի երկրորդ կեսին Այծեղջյուրները կկարողանան համալրել իրենց դրամական պաշարները, որոնք կարող էին սպառվել աշնան վերջին։ Մարսի բարենպաստ ազդեցությունը կօգնի հաջողությամբ ավարտել կարևոր գործերը և ամրապնդել հեղինակությունն աշխատավայրում, ինչն անուղղակիորեն կանդրադառնա եկամուտների վրա։
Աստղաբանները խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին մանրակրկիտ կշռադատել ֆինանսական որոշումները, ստանձնել նշանակալի հանձնարարություններ և կենտրոնանալ այն նախագծերի վրա, որոնք ապագայում կարող են կայուն եկամուտ բերել։
