Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Արտաշատ քաղաքում․ տուժածներ չկան

Blog Image

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15։13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկում (մոտ 180 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 16։31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ), խոհանոցը և միջանցք՝ գույքով (մոտ 30քմ):

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս սենյակներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Send