ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․
«Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Ընդգծեցինք նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը»:
