Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «ՎԱԶ 21099»-ը, «Ford»-ը ու  «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «ՎԱԶ 21099»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send