Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Բնակարանային գողություն արած օտարերկրացու են Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել

Blog Image

Բնակարանային գողության մասին ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց օգոստոսի 24-ին՝ ժամը 8․05-ին: Օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մտել էին Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող տներից մեկը և գողացել է 4 միլիոն 500 հազար դրամ, բջջային հեռախոս, կնիքը և փաստաթղթեր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 32-ամյա երիտասարդը: Նա օգոստոսի 27-ին հյուրանոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել վարույթ իրականացնող մարմին:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Send