Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար, ամուսինը մաhացել էր, կինը՝ վիրավnրվել, խնամքի տակ ունեն 4 անչափահաս երեխա. Shamshyan

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պազվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «ՈւԱԶ»-ը (Վիլիս) վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, ով տեղում մահացել էր, իսկ վիրավորը ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է: 

Վերջինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով բախվել էին ծառին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին, խնամքին ունեին 4 անչափահաս երեխա: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «ՈւԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել էր հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Բերդ» հիվանդանոց: 
 
Վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Send