Լիբանանի հարավում Իսրայելն օդային հարվածներ է հասցրել։
Դրանց հետևանքով երկու մարդ է մահացել։ Իսրայելական բանակի տվյալներով՝ թիրախ են դարձել «Հըզբոլլահ» շարժման անդամները, գրել են ԶԼՄ-ները։
Հարվածները թիրախավորել են Յատեր և Դեյր Աամես քաղաքները։ Իսրայելը հայտարարել է, որ սպանել է «Հըզբոլլահ»-ի՝ տարածաշրջանում ֆինանսական և ռազմական կապերի համար պատասխանատու զինյալի, ինչպես նաև խմբի անդամի, որը փորձել է վերականգնել դրա ենթակառուցվածքները։