Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ղազախստանը և Ղրղզստանը մերժել են ԱՊՀ խաղերը հյուրընկալելու առաջարկները

Blog Image

Ղազախստանը և Ղրղզստանը մերժել են 2027 թվականի ԱՊՀ խաղերը հյուրընկալելու առաջարկները, գրել են ԶԼՄ-ները։

Սեպտեմբերի 29-ին Գյանջայում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը։

Ղազախստանը հրաժարվել է, քանի որ նախորդ տարի հյուրընկալելու է խոշոր մարզական միջոցառումներ, այդ թվում՝ «Ապագայի խաղերը»։ Իսկ Ղըրղըզստանը չի կարողանա հյուրընկալել 2027 թվականի ԱՊՀ խաղերը ֆինանսական սահմանափակումների պատճառով։

Խորհուրդն առաջարկել է, որ ԱՊՀ մյուս անդամ պետությունները, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում հյուրընկալել են այս բազմամարզական մրցումները, դիտարկեն ԱՊՀ IV խաղերը հյուրընկալելու հնարավորությունը։

Send