Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իտալիան պատրաստ է ճանաչել Պաղեստինը երկու պայմանով. վարչապետ

Blog Image

Իտալիան կարող է ճանաչել Պաղեստինը որպես պետություն, եթե կատարվի երկու պայման, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Որպես պայմաններ Մելոնին նշել է իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակումը, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հեռացումը իշխանության ցանկացած դիրքից։

Իտալիայի վարչապետը Նյու Յորքում նաև ընդգծել է, որ քաղաքական ճնշումը պետք է կիրառվի հիմնականում ՀԱՄԱՍ-ի, այլ ոչ թե Իսրայելի վրա, քանի որ ՀԱՄԱՍ-ն է սկսել պատերազմը և խոչընդոտում է դրա դադարեցնելուն՝ հրաժարվելով ազատ արձակել պատանդներին։

Send