ԱՄՆ-ն Իրանի հետ բախվում է ոչ թե միջուկային ծրագրի, այլ իսլամական համոզմունքների պատճառով, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Այն, ինչ նրանք անվանում են միջուկային խնդիր, ուրանի հարստացում, մարդու իրավունքներ և այլն, պարզապես պատրվակ է: Իրականում նրանք համաձայն չեն մեր հավատքի և ուսմունքների հետ», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։