Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ադրբեջանա-վրացական սահմանին ինքնաթիռի վթարը։
«Մենք խորապես վշտացած ենք մեր «C-130» ռազմական ինքնաթիռի վթարի լուրից»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են տեղական իշխանությունների հետ համակարգված։
Վթարի ենթարկված թուրքական ինքնաթիռում 20 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմը։
