Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայ Առաքելական Եկեղեցուն սատարողների նկատմամբ ճնշումներն անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ Մոսկվայի պատրիարքարան

Blog Image

Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող անձանց նկատմամբ իրականացվող ճնշումներն անընդունելի են ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից, հայտարարել է Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ Մոսկվայի պատրիարքարանը։

«Մենք խոր մտահոգությամբ ենք հետևում այն բացասական տեղեկատվական մթնոլորտին, որն այսօր ձևավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։

ՀԱԵ-ն մեր Եկեղեցու հետ ունի երկարամյա քույրական հարաբերություններ։

Եկեղեցու Գերագույն Պատրիարքին ու Կաթողիկոսին ուղղված հարձակումները միջամտություն են նրանց ներքին գործերին, ինչը աշխարհիկ պետության իշխանությունների կողմից անթույլատրելի է»:

Send