Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Այսօր իրեն Հիսուս Քրիստոսի աշակերտ հռչակած Փաշինյանը վաղը կարող է դառնալ Մուհամեդի հետնորդը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենք հրաշքներ են գործել ու խաղաղության համաձայնագիրը շատ մոտ է ստորագրման, եթե ոչ՝ արդեն իրականացված։

Նախ՝ ԱՄՆ նախագահի խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել, նա նույն վստահությամբ պնդում էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կլուծի 24 ժամվա ընթացքում, սակայն մինչ այսօր պատերազմը շարունակվում է։ Թրամփը հայտարարում էր, որ շատ կարճ ժամանակում կհասնի Մերձավոր Արևելքում խաղաղության, սակայն լարվածությունը ոչ միայն չթուլացավ, այլև ականես եղանք իսրայել-Իրան էսկալացիային։

Երկրորդը՝ եթե Հայ-Ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում էն հրաշագործությամբ, ապա միակ «հրաշագործը» Նիկոլ Փաշինյանն է։ Չլիներ վերջինս, ո’չ Էրդողանը, ո’չ Ալիևն ի զորու չէին լինի հասնել նման մասշտաբային զիջումների առանց որևէ կրակոցի։ Հաճախ նույնիսկ պատերազմը չի կարողանում կողմերից մեկին բերել այնքան հաջողություն, որքան Նիկոլ Փաշինյանն է ապահովում Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Ահա այդ առումով Նիկոլ Փաշինյանն իրոք «հրաշք» է։ Նա Ալլահի կողմից ուղարկված այն պարգևն է, որը կարող էր համարվել Մուհամեդի հետնորդը, եթե արդեն իրեն Հիսուս Քրիստոսի աշակերտ հռչակած չլիներ։ Սակայն ոչինչ դեևս բացառված չէ, մենք մշտապես ենք ականատես լինում Փաշինյանի համոզմունքների 180 աստիճանի փոփոխությանը ու եթե նա վստահ լինի, որ նամազն առավել արդյունավետ կպաշտպանի իր աթոռը, քան աղոթքը, ապա «կրթությունը նորաձև» է քարոզարշավը այսուհետև կսկսվի. «Չկա Ալլահ, Ալլահից բացի ու Մուհամեդն է նրա միակ մարգարեն» խոսքերով

Բայց վերադառնանք «հրաշքերին»։ Որքան էլ Թրամփը փորձի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թվացյալ կարգավորումը վերագրել իրեն, այնուամենայնիվ քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում նույնիսկ հարաբերական առումով։ Ո’չ պատմությունը, ո’չ քաղաքականությունը վերանձնային, մարդու կամքից դուրս տեղի ունեցող գործընթացներ չեն, այլ ամբողջությամբ կախված են մարդուց ու միայն մարդն է փոխում թե’ պատմության ընթացքը, թե’ ուղղորդում միջպետական հարաբերությունները։ Հետևաբար եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ապա Թրամփը գուցե և որևէ «հրաշքի» ականատես չլիներ, կամ կատարվածն այդքան էլ «հրաշք» չթվար։

Սակայն այն, ինչ Թրամփը համարում է «հրաշք», այն, ինչ Էրդողանը համարում է թյուրքական աշխարհի համար լայն հնարավորություններ ու այն, ինչ Ալիևը համարում է «արդարության վերականգնում», հայ ժողովրդի համար (բացի Փաշինյանից ու ՔՊ-ականներից) մեծագույն ողբերգություն է։

Այդ «հրաշագործության» արդյունքում մենք զրկվում ենք պետականությունից ու իհարկե դրանում Թրամփը բացարձակ մեղավոր չէ։ Ցավալիորեն մենք չենք կարողանում գիտակցել, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է միայն իր պետական շահերով, ուստի քաղաքական մտքի բացակայության պատճառով,  մենք հաճախ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք ԱՄՆ-ին, Ռուսաստանին, ԵՄ-ին, բոլորին բացի մեզնից։ Մենք մշտապես միջպետական հարաբերություններին տալիս ենք մարդուն բնորոշ ձևակերպումներ ու փոխանակ դաշնակիցներ գտնելու, փնտրում ենք բարեկամներ ու երբ մեր «բարեկամը» առաջնահերթությունը տալիս է իր շահին, նեղանում ենք։ Եթե մենք կարողանայինք հասկանալ դաշնակցի ու բարեկամի տարբերությունը, կկարողանայինք նաև համադրել մեր շահերը գերտերությունների շահերի հետ ու համադրման արդյունքում չէինք գնա նմանատիպ խայտառակ զիջումների, միաժամանակ կհասնեինք արժանապատիվ խաղաղության։ Իսկ Փաշինյանի այսօրվա ընթացքը մեզ խաղաղության փոխարեն կհասցնի ստրկության ու պատճառը ի թիվս մնացյալի, նաև վերջինիս քաղաքական մտքի իսպառ բացակայությունն է ու պետական գորճչին անվայել պահվածքը։

Կարեն Կարապետյան

Send