Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չարենցավանի եկեղեցում այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ

Blog Image

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված՝ Կոտայքի Թեմի Բարձրաշնորհ Առաջնորդ Տեր Առաքել աքեպս. Քարամյանի տնօրինությամբ այսօր՝ ժամը 10:30-ին, կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ։

Հաջորդիվ՝ ժամը 11:00-ին, կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ՝ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Համազասպ քհն. Հագեյանի ձեռամբ։

Հիշեցնենք, որ երեկ այդ եկեղեցում մարդ է սպանվել հուղարկավորության արարողության ժամանակ։

Send