Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ

Blog Image

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր։ Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին, երկու երկրների միջև ուղիղ չվերթի գործարկման հնարավորությանը, հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը

Send