Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Blog Image

 

Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։

Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Send